Դուք էլ ուրիշ հերոսի անուն չգիտեք․ Էս երկրի առաջին կոռուպցիոները Հայկ Մարությա՞նն էր․․․

Մկրտիչ Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ուրեմն ազգային ժողովի իշխանության պատգամավորական խմբակցության մեջ գտնվող պատգամավորին պատկանող թերթով ինչ որ անկապ բոչկա է գլորվում քաղաքապետի վրա, հետո ինչպես եւ սպասվում էր էտ բոչկեն հափշտակում են ատամները սրած մտահոգվածների լրատվամիջոցները։

Իսկ հիմա ամենախնդալուն՝ էտ բոչկա գլորելու պահը ընթացքից վերցնում ու սկսում է քննության առարկա դրաձնել էն կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը։

Շատ «հզոր» մեկնարկ է էս նորաստեղծ հանձնաժողովի համար։ Դուք էլ ուրիշ հերոսի անուն չգիտեք։

Էս երկրի առաջին կոռուպցիոները Հայկ Մարությա՞նն էր։

Ուրիշ ի՞նչ կա չկա, լավ ե՞ք

Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում: Ինչպես հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017թ. հունիսի 9-ի ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ Հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանձնաժողովը

ՈՐՈՇԵՑ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։

Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»:

Հանձնաժողովը եւս մեկ վարույթ էլ հարուցվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ փաստաբանի դիմումի հիման վրա։

Ուրեմն ազգային ժողովի իշխանության պատգամավորական խմբակցության մեջ գտնվող պատգամավորին պատկանող թերթով ինչ որ անկապ…

Posted by Mkrtich Israyelyan on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ