Որքան գումար են պահանջում հայ երգիչները հարսանիքներին երգելու համար

Քաղաքացիներից մեկը զանգահարել է ամենապահանջված արտիստներին` պարզելու, թե հայ արտիստներն ինչքանով են երգում հարսանիքներին:

Հայկական շոու-բիզնեսի ամենաթոփային դեմքերը, ում կարելի է տեսնել թե՛ Հայաստանում և թե՛ դրսում անցկացվող հարսանիքներին, Սարոն, Մարտին Մկրտչյանը և Ռազմիկ Ամյանն են:

Մարտին Մկրտչյանը 5 երգը կատարում է 6000 դոլարով, բայց բախտներդ չի բերի, եթե նա Հայաստանում չէ, և դուք շատ եք ցանկանում, որ նա ներկա լինի Ձեր հարսանիքին․ այդ դեպքում դուք կես ժամ նրա երգերը վայելելու համար ստիպված պետք է վճարեք 10.000 դոլար:

Ի դեպ, նույն պրոդյուսերական ընկերությունը աշխատում է Ռազմիկ Ամյանի և Սարոյի հետ: Ռազմիկ Ամյանը կես ժամ երգելու համար պահանջում է 10.000 դոլար, Սարոն երեք երգը կատարում է 5000 դոլարով, կես ժամվա համար պահանջում է 7000 դոլար, իսկ 40 րոպեի համար՝ 8000 դոլար:

Թե ինչքանով է երգում Արամեն, պարզեցի վերջինիս մենեջեր Սյոմայից, ով նշեց, որ 5 երգի համար արտիստը պահանջում է 5000 դոլար։

Սիլվա Հակոբյանի հայրիկից՝ Հակոբից ճշտեցինք, որ երգչուհին Հայաստանում 5 երգը երգում է 3000 դոլարով, բայց զեղչեր էլ կլինեն, եթե վերջնական համաձայնության գանք: Ի դեպ, եթե Մոսկվայում եք ապրում և ուզում եք երգչուհուն կանչել ձեր հարսանիքին, պետք է վճարեք 5000 դոլար:

Գարիկ և Սոնա դուետի մենեջերը նշեց, որ կես ժամը, որը 10 երգ է մոտավորապես, հարսանիքների, այսպես ասած, ստանդարտ սեթն է և արժե 4000 դոլար։ Հաշվի առեք, որ Գարիկը և Սոնան զեղչեր չեն անում, բայց եթե ելույթ են ունենում առանց բենդի, 500 դոլար դուրս է գալիս հաշվից:

Իվետա Մուկուչյանը 7 երգի համար պահանջում է 5000 դոլար, բայց այս գնի մեջ մտնում է ամբողջ շոու-ծրագիրը՝ պարային համարներով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ