Մեծ Բրիտանիայի վարչապետը զինծառայողներին մատուցել է Սուրբ Ծննդյան ճաշ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մատուցել է Սուրբ Ծննդյան ճաշ Էստոնիայում ՆԱՏՕ-ի առաքելության բրիտանացի զինծառայողներին, հաղորդում է BC News-ը:

Ջոնսոնն այցելել է Տալինի մերձակայքում գնտվող ռազմաբազան, շնորհավորել զինծառայողներին Սուրբ Ծննդյան առիթով եւ մատուցել նրանց տոնական ճաշ:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Էստոնիայում ծառայում են ամենամեծ թվով բրիտանացի զինծառայողները Եվրոպայում՝ 850 մարդ:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանին սահմանակից Էստոնիայի արեւելյան հատվածի պաշտպանության հանդեպ Մեծ Բրիտանիայի հավատարմությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ