Հյուրանոցների տնօրենները միասին աղոթել են ձյուն գալու համար

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Սարիղամիշում ձմեռային տուրիզմի ներկայացուցիչները ճարհատյալ միասին աղոթել են ձյուն գալու համար։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ ձմեռային տուրիզմի կենտրոն համարվող Սարիղամիշի հյուրանոցներից մեկի տնօրեն Սերքան Թահան նշել է, որ իրենք ամեն ինչով պատրաստվել են ձմռան սեզոնին, սակայն ձյուն չլինելու հետեւանքով իրենք վնասներ են կրում։

Նա նշել է, թե նախկինում նման բան չի եղել, որ դեկտեմբերին Սարիղամիշում ձյուն չտեղա։

«Սարիղամիշի բոլոր հյուրանոցների տնօրեններով այսօր դուրս եկանք եւ Աստծուց խնդրեցինք, որ ձյուն գա»,–ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ