«Ինչ-որ մութ ուժեր փորձեցին մթագնել մեր 4 ամյակը». Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ դահլիճը մթնեց

Ինչ-որ մութ  ուժեր փորձեցին մթագնել մեր 4 ամյակը. Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ դահլիճը մթնեց

Իսկ իր բուն ելույթում  «Լուսավոր Հայաստանի» նախագահը նշեց, որ ներկայումս Հայաստանը դժվարին ժամանակներում է, և ողջ քաղաքական համակարգն անցումային շրջանում է։

«Եթե մենք կարողանանք իսկապես կենսունակ և արդյունավետ քաղաքական միջավայր ձևավորել, ապա նաև կարող ենք կայուն զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական Հայաստանի Հանրապետություն ունենալ։ Հենց այս հիմնախնդրով է պայմանավորված «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաքելությունը և դերը Հայաստանի քաղաքական կյանքում»,- շեշտեց Մարուքյանը։

Պատգամավորն նշեց, որ իրենց կարճաժամկետ նպատակն է հանդես գալ որպես ընդդիմություն, առաքելությունը եղել է և կա իշխանության ամենահավանական մրցակիցն ու փոխարինողը լինել․ «Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքերում պետք է դա լինի։ Որ նոր Հայաստանում այլընտրանքը նոր Հայաստանի քաղաքական ուժ «Լուսավոր Հայաստանն» է։ Նոր Հայաստանի այլընտրանքը որևէ կոնֆիգուրացիայով չի կարող լինել հին Հայաստանի որևէ այլընտրանք»։

Էդմոն Մարուքյանը  պատասխանեց  նաեւ  լրագրողների հարցերին։ Լրագրողի հարցին, թե որն է եղել կուսակցության ամենամեծ սխալն այս 4 տարիներին՝ Մարուքյանն ասաց, որ իրենց մեղադրում են քիչ բաց լինելու մեջ, և խոստացավ շտկել դա։ Անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցին՝ կուսակցության ղեկավարն ասաց, որ կառավարման խորհուրդը որոշում կկայացնի, որն էլ կհրապարակվի։ Քաղաքական գործիչը նշեց նաև, որ կուսակցությունում Խաժակյանի հետ որևէ խնդիր չկա։

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարած կենցաղային թափոնների մեծ աղբամանների մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար մասնակցել, այնուհետև հաղթող էր ճանաչվել քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն պատկանող ընկերությունը։ Դրա մասին լայն հնչեղություն ստանալուց հետո իր դիմումի համաձայն Խաչիկյանն ազատվել էր վարչության պետի պաշտոնից։ Նաև հայտնի էր դարձել, որ այդ ընկերության տրամադրած աղբամաններն ամենաթանկն են եղել։ Այս մասին հարցին ի պատասխան՝  Մարուքյանն ասաց, որ սա դասական կոռուպցիա է։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը «տխմարություն» որակեց այն վերլուծությունները, թե իշխանությունները իրենց ճնշում են, որպեսզի Խաժակյանին հետ կանչեն․ «Հիմա ոչ զանգողները կան, ոչ էլ հանողները կան։ Ոչ իշխանությունն է մեզ զանգող, ոչ էլ մենք ենք անող, հետևաբար ես ուղղակի ապշած եմ այդ արձագանքից»։ Այդպիսի բաներ ասողը, ըստ Մարուքյանի, ոչ իրեն է ճանաչում, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ