ԱՄՆ-ում ընկերությունն իր աշխատակիցներին ծրարներ է բաժանել, որոնց մեջ 50․000 դոլար է եղել․ տեսախցիկը ֆիքսել էր աշխատակիցների արձագանքը

ԱՄՆ Մերիլենդ նահանգի St. John Properties անշարժ գույքի ընկերության ղեկավարությունն ամենամյա տոնական միջոցառման ժամանակ իր աշխատակիցներին ծրարներ է բաժանել, որոնց մեջ ընդհանուր առմամբ 10 մլն դոլար է եղել:

198 աշխատակցի բաժանված ծրարներում եղել է տարբեր չափի գումար:

«Երբ բացեցի ծրարը, ուղղակի չէի կարող հավատալ աչքերիս»,-պատմել է աշխատակիցներից մեկը:

St. John Properties-ի նախագահ Լոուրենս Մայկրանցը CNN-ի հետ զրույցում ասել է, որ, ընկերության գործնական հաջողություններից ոգևորված, ղեկավարությունը որոշել է շնորհակալություն հայտնել իր աշխատակիցներին:

Նա մանրամասնել է, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի բոնուսային պարգևի չափը կախված է եղել նրանց աշխատանքային ստաժից: Նորեկները ստացել են 50, իսկ առավելագույն ստաժով աշխատակիցները՝ 270 000 դոլար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ