«Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա». Կարո Փայլան

«Դժբախտաբար Թուրքիայի ժողովուրդը ոչինչ չգիտի իր անցյալի, պատմության մասին: Թուրքիան ստեղծվել է մեծ ստի վրա և մեծ հանցանքի վրա: Թուրքերը հայերի մասին միայն մեկ նախադասություն գիտեն, թե հայերը դավաճաններ են՝ «նրանք դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց ուղարկել հեռու»:

Նրանք չգիտեն, թե ինչեր են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին, ես ցանկանում էի ցույց տալ բոլորին, որ այս երկրում եղել են հայազգի պատգամավորներ, և նրանց երազանքը միասին խաղաղ ապրելն էր, նրանք չէին ցանկանում բաժանել երկիրը, որովհետև գիտեին, որ յուրաքանչյուր քաղաքում հայ կար և հարկավոր էր գտնել միասին ապրելու եղանակը, պատգամավորները այդպիսի երազանքներ ունեին: Ես ցույց տվեցի այդ մարդկանց դեմքերը, խոսեցի նրանց երազանքների մասին:

Շատ ազդեցիկ ստացվեց, ելույթիցս հետո որոշ պատգամավորներ մոտեցել ու հարցնում էին՝ «իսկապե՞ս հայ պատգամավորներ են եղել խորհրդարանում»: Ես ցույց տվեցի նրանց, որ «այդ դուք եք դավաճանել հայերին, գետնով տվել միասին ապրելու նրանց երազանքը»: Կարծում եմ՝ այս պատճառով այդ ելույթը մեծ արձագանքի արժանացավ և՛ Թուրքիայում, և՛ Հայաստանում ու աշխարհի հայերի շրջանում»․ Կարո Փալյան

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ