«Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։

Սա իհարկե մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։

Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և իհարկե ժողովրդի ծուլության։ Ուզում եմ հիշեցնել հետևյալը․ եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու և այդ մեկը կառավարող թիմն է։

Բայց այս դեպքում մի շատ կարևոր օրինաչափություն էլ կա․ համակարգը չի կարող հեղափոխական լինել։ Ընդհանրապես համակարգերն իրենց էությամբ պահպանողական են ու ինչ-որ առումով նաև հակահեղափոխական։ Սա նաև ինքնապաշտպանական մեխանիզմ է։

Բայց ի հակադրություն համակարգի, հեղափոխական պետք է լինի մեթոդը։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեթոդը հեղափոխակա՞ն է։

«Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։ Սա իհարկե մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք…

Posted by Կարպիս Փաշոյան on Thursday, December 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ