Տեսահոլովակի պրեմիերա․ Թաթա Սիմոնյան — «Կարոտը, սերն ու ես»

Երգիչ Ալբերտ/ Թաթա/  Սիմոնյան ծնվել է 1962թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում: Ստեղծագործական կյանքը սկսվել է 1980թ-ից «Կիլիկիա» անսամբլի կազմում:

1990-ականների սկզբին հանդես է եկել «Էրեբունի» անսամբլում: 1991թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Նրա երգերի մեծ մասը հիթեր են դարձել և միշտ առաջատար հորիզոնականներում են եղել հեռուստատեսության և ռադիոյի եթերներում:

Կատարել է դուետներ Նունե Եսայանի, Լյուբով Ուսպենսկայայի, Անատոլի Դնեպրովի և այլ հանրահայտ երգիչների հետ: Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ: Նկարահանվել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Աստղային սեր» (2009թ.) ֆիլմերում:

2008թ. Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ փոփ երաժշտության արքա» տիտղոսին: Նույն թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերությամբ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է ինքը:

  • Music & Lyrics: Tata Simonyan
  • Arrangement: Proff & Murzo
  • Recording & Mix: Armen Toroyan
  • Director: Angel Martirosyan

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ