Ինչպես է արձագանքում լաբրադորը՝ առաջին անգամ տեսնելով իր տիրուհուն հարսի զգեստով


ԱՄՆ Ալաբամա նահանգից Փերրի Ֆարլոուն աշխատում է որպես լուսանկարիչ դեռ 2008 թվականից: Նրա պատվերները հիմանակնում կապված են հարսանիքների հետ, սակայն նման լուսանկարահանումը նրա կյանքում առաջին անգամն էր:

Հարսնացուն խնդրել է իր մոտ բերել իր հավատարիմ ընկերոջը՝ լաբրադոր ցեղատեսակի շանը, որպեսզի նրա հետ լուսանկարվի:

Երբ 2-ամյա շունն առաջին անգամ տեսել է իր տիրուհուն հարսի հանդերձանքով, նա չի կարողացել զսպել իր զգացմունքները: Զիկան ուրախությունից փորձել է գրկել իր տիրուհուն՝ Քրիստեն Դյուպրեին:

Արդյուքնում ստացվել է հիասքանչ հարսանեկան ֆոտոշարք, որը գրավել է համացանցի օգտատերերի սրտերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ