Սուրենյանը դիմել է վարորդներին

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացմամբ դիմել է վարորդներին՝ տեղեկացնելով եղանակային անակնկալների մասին:

«Ուշադրություն, հատկապես վարորդներին:

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ