Էս անգամ այլեւս ոչ մեկդ չի «պլստալու»․ Ինչուն է զայրացել Նաիրա Զոհրաբյանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Econews-ի հետ զրույցում հաստատել է, որ կրակողը հենց ինքն է եղել:

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը դիմել էր Նաիրա Զոհրաբյանին․

«Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա՝ արդյոք օրենքը գործում է այս պահին, թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ»:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է․

«Էս անգամ այլեւս ոչ մեկդ չի «պլստալու»

Ըստ հրապարակումների, այսօր Դիլիջանի «Գետափ» ռեստորանում, սույն օբյեկտի տերը, ով նաեւ, որքան էլ աբսուրդային հնչի՝«Դիլիջան» ազգային պարկի տնօրենն է, կրակել է շան վրա։ Կրակել է հրապարակային, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ու իր հանցագործությանը փորձում է արդարացում գտնել։
Ականատեսները ահազանգել են ոստիկանություն ու Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալը տվել է անմարդկային պատասխան՝«դե հա, իրա անասունն ա, ինչ կա դրա մեջ»։
Ի դեպ, ողջ այս պատմության մեջ դեռ շատ մեծ հարց է ով է իրականում անասուն։

Վստահ ասում եմ՝ այս դաժանության բոլոր մասնակիցները օրենքի առաջ պատասխան են տալու։
Իսկ մինչ այդ, գլխավոր հրաձիգ՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը անհապաղ պաշտոնանկ պիտի արվի, քանի դեռ չի հասցրել կրակելու իր ունակությունը փորձարկել շրջակայքի բոլոր կենդանիների վրա։

Կրակել են ահա այս հրաշք շան վրա ու, ցավոք, սպանել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ