«Միլանի» նախկին նախագահը սելֆի անելու անհաջող փորձից հետո հայտնվել է հիվանդանոցում

Իտալական «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին սելֆի անելու անհաջող փորձից հետո վայր է ընկել և տեղափոխվել Միլանի հիվանդանոցներից մեկը:

Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ Բեռլուսկոնիի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Զագրեբում, որտեղ Բեռլուսկոնին գտնվում էր քաղաքական միջոցառման մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին «Միլանի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1986-2016 թվականներին:

Ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստակամություն էր հայտնել կրկին ձեռք բերել իտալական ակումբի բաժնետոմսերը:

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ