Ադրբեջանական Վանդամ գյուղում կանգնեցրել են բելգիացի կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամի արձանը

Ադրբեջանական Վանդամ գյուղում կանգնեցրել են ամերիկյան մարտաֆիլմերից հայտնի բելգիացի կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամի արձանը:

Գյուղի անունը և դերասանի ազգանունը պարզապես համընկել են, ադրբեջաներենից թարգմանաբար «վանդամ» նշանակում է մոխրե տանիք, ադրբեջանցիներն էլ որոշել են օգտագործել այդ պատահականությունը:

Վան Դամն էլ իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել արձանը տեղադրելու համար:

Արձանը պատրաստվել է դերասանի իրական չափսերով:

Նյութի աղբյուր՝ Հրապարակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ