Ո՞վ է փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը
Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում եւ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում՝ տեղեկացնելով, որ լուսանկարում Արցախի Մարտունի քաղաքի
«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»․ Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը իրեն կգտնի
Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Այժմ ընթանում
Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել, ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ․ ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքերում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության
Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է, Թալին քաղաքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ամասիայի
ԱԺ նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին:Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի
Թուրքիայում անհետացել են ռուս լրագրողները
Թուրքիայում անհետացել են НТВ-ի լրագրողները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Լրագրողները ձերբակալումից հետո կապի դուրս չեն եկել: Հեռուստաընկերությունը ՌԴ ԱԳՆ-ի և Թուրքիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հետ սերտ կապի մեջ
Կարմիր խաչը 3,1 միլիոն դոլար է հավաքել պատերազմի պատճառով տեղահանվածներին օգնելու համար
Դեկտեմբերի 3-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի և Կարմիր խաչի
Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու և գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը
ՀՀ Կառավարության` 2020թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը:
ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ` ԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոց, հիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոց, խոհանոցային պարագաների 1400 հավաքածու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում փորձում էր հնարավորինս հումանիտար օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը:  Ստեփանակերտի քաղաքապետարանին պարբերաբար սնունդ էինք տրամադրում, հիգիենայի պարագաներ, որպեսզի նրանք այս ամենը բաշխեն այն բնակչության միջև, որոնք ռազմական գործողությունների ժամանակ գտնվում էին թաքստոցներում, ապաստարաններում: Մենք նաև բժշկական պարագաներ ենք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի բուժաշխատողները կարողանան վիրավորներին ժամանակին օգնություն ցուցաբերել»,- ասաց Մուսայելյանը: Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակը նշեց, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարությունից հետո ԿԽՄԿ-ի հնարավորությունները մեծացել են, որովհետև կարողանում են գնահատել իրավիճակը և հասկանալ պատերազմի հետևաքները: Այդ հարցում ԿԽՄԿ-ն երկխոսության մեջ է Արցախի պատկան մարմինների հետ: «Մեր ռեսուրսներն ավելացել են, ավելանալու են, մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է մեր մանդատի շրջանակում օգնել տուժած բնակչությանը»,- եզրափակեց Մուսայելյանը: