Այս պահին քանի ծայրահեղ ծանր հիվանդներ ունենք Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ
8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան՝ Վանեցյանի պաշտոնավարման շրջանում
ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից 2019-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ 2020-ի հունիսի 8-ը վերականգնվել է 3 միլիարդ 943 միլիոն 670 հազար 550 դրամ:
Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մարդկանց բազմություն հավաքվելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն
Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։ Ոստիկանությունը նաեւ նշում է, որ այս
«Լուսավոր Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու խմբակցության մեկ մանդատը
«Գրությամբ դիմել ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը»,- ֆեյսբուքյան գրառում է արել խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նա նաև ավելացրել է.
Երևանի տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցում բուժվում է միայն մեկը
Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի
Ստեղծագործական մոտեցում աղբահանության գործին
Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում հրապարակված է տեսանյութ՝ հետևյալ գրառումով․ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գծային պատասխանատուի մոնտաժած տեսանյութն է։ Բացի ամեն առավոտ քաղաքի փողոցները լվանալը կազմակերպելուց՝
Արաբկիր համայնքում կբացվի «Հյուսիսային առանցք» բազմաֆունկցիոնալ կենտրոնը
«10.000.000 ԱՄՆ դոլարի ներդրմամբ Արաբկիր համայնքի լքված այգու տարածքում կբացվի «Հյուսիսային առանցք» բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Այգին նույնպես կվերականգնվի և կներառի շատրվանային տարածք և ամֆիթատրոն: Շինարարությունը կսկսվի 2021 թվականի մարտից: Կոմիտասի
«Ցանկանում եմ ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորիդ հետ». Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ ցանկանում  է ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորի հետ. «ՀՀ կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն
Ադրբեջանում դիմակ չկրելու համար տուգանքը կդառնա մինչև 470 դոլար
Ադրբեջանում կորոնավիրուսային իրավիճակը բարդացել է, և հարևան երկրի իշխանությունները նախատեսում են ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադրելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու
ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում հունիսի 29-ի