Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են. Աշոցքում և Ամասիայում բուք է. վարորդներին հորդորվում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են: Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեստության դեպքում և ձմեռային անվադողերով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Փետրվարի 2-ին ժամը 17.15-ի դրությամբ
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: ՀՀ վարչապետը Ղազախստանում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով
«Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում». Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում.
«Վաշինգթոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին». ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը: Կոնգրեսականը
Արարատ Միրզոյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը վերացնել
Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, հայտնել է «Արցախէներգո»-ի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը։ Նա հավելել
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:
Մինակ կենալը շատ ա տիժեր, էն էլ շրջափակման վախտը․ թաղավարդցի 64-ամյա տիկին Էլլադան արդեն 54 օր միայնակ է հաղթահարում շրջափակումը, արցունքի միջից էլ վստահ է՝ Արցախը սրան էլ կդիմանա
«Մինակ կենալը շատ ա տիժեր, էն էլ շրջափակման վախտը»— Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի տներից մեկում միայնակ ապրում է 64-ամյա Էլլադա Շահնազարյանը, գյուղի սիրելի՝ Էլլադա ծյոծը (նրան գյուղում
Մոլդովայի ԱԳՆ-ը պատասխանել է Լավրովին
Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը սպառնալից հռետորաբանություն է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը Մոլդովան վերածում է «հաջորդ Ուկրաինայի»։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 2-ին, կազմել է 396.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել