Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կրկին վերընտրվելու է. Սոնա Ղազարյան. տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել. հարաբերությունները սառեցված են: «Հայաստանի սուվերեն տարածքի վրա եղել է հարձակում,
Մարդուն ասում ես՝ երեխա ունե՞ս, ասում է՝ դա գռեհիկ հարց է. Աղաջանյան (տեսանյութ)
Մարդուն ասում ես՝ երեխա ունե՞ս, ասում է՝ դա գռեհիկ հարց է. Աղաջանյան Մանրամասները տեսանյութում 
Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ-հատ չկարդաք. Եղոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին: «Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ-հատ չկարդաք. «Հողատու, բա ինչի՞
Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան՝ հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը (հասանելի է այստեղ)։ Դրանց մի մասը՝ մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ 1992, 1993 թվականների բանաձևերը, մինչ
Ինչպես էր Քոչարյանը պատրաստվում փոխանակել Մեղրին և բնակեցնել այն ադրբեջանցիներով
Կառավարությունը հրապարակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակ 2008թ. փետրվարին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությանը տրամադրել է Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման համաձայնագրի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը հրապարակվել է «Հայկական ժամանակ» թերթի 2008թ. փետրվարի 9-ի համարում։ Տվյալ համաձայնագրի վերաբերյալ նույն օրը՝ 2008թ. փետրվարի 9-ին Ազատության հրապարակում ելույթ է ունեցել « առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծված փաստաթղթի վերաբերյալ հայտարարել է. «Դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»: Ստորեւ՝ փաստաթուղթն ամբողջությամբ (1999թ.): Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց միջեւ առկա հակամարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաեւ անկախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների եւ իրենց տարածաշրջանի բարգավաճման ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին. Հոդված 1 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը։ Հոդված 2 Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո: Հոդված 3 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք: Հոդված 4 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ ուժերի հետքաշման եւ տեղափոխման պլանավորումն ու իրականացումը կկատարվի միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ՝ 10-11 հոդվածների դրույթներին համապատասխան: Հոդված 5 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին համապատասխան: Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով: Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխման համար եւ պետք է համագործակցի մյուս պետության եւ միջազգային դիտորդական առաքելության հետ: Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի եւ մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը փոխանցվող շրջաններում՝ նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնասումը կամ ավերումը։ Հոդված 6 Ադրբեջանը եւ Հայաստանը ողջունում են միջազգային հանրության պարտավորությունը՝ աջակցելու այն ռեսուրսների համախմբմանը, որոնք անհրաժեշտ են ներքին մակարդակով տեղափոխվող անձանց շուտափույթ վերադարձը ապահովելու համար: Յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում երկրի ներսում վերաբնակված իր քաղաքացիների արագ վերադարձին աջակցելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր պետություն հրավիրում է Փախստականների գործերով գերագույն հանձնակատարին (ՓԳԳՀ), Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ) կազմակերպությունների՝ մոնիտորինգ իրականացնելու, այդ տեղափոխությունների կատարման գործում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու համար։ եւ այլ համապատասխան Հոդված 7
Ինչպես էին մի ամբողջ ժողովրդի թիկունքում բանակցում Մեղրին տալու շուրջ․ Չախոյան
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել բանակցային փաստաթղթերից մի հատված, որտեղ Քքոչարյանի օրոք բանակցել են Մեղրին փոխանակելու շուրջ։  Թե ինչպես էին մի ամբողջ ժողովրդի թիկունքում բանակցում
Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին 2016 թվականի ամռանը․ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՀՀ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հարգարժան Վլադիմիր Պուտին,
Գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության. ԱԳ նախարար
Մեր նախորդ հանդիպումից ի վեր այս ֆորմատով պետք է նշեմ, որ կարևոր ժամանակահատված է եղել մեր համագործակցության համար: ՍԵՊԱ-ն իրավական հիմք է հանդիսանում ԵՄ-Հայաստան գործընկերության համար, բայց մեր
Աղազարյանին առնչվող վարույթի նախաքննությունն ավարտվել է, հաստատվել՝ պատգամավոր լինելով ապօրինի գումար է ստացել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ
Այսօր հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին. Կայա Կալաս
Այսօր շատ լավ քննարկումներ ունեցանք տարբեր հարցերի շուրջ: ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է: Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: ԵՄ-Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ