Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարիովոյում կայացած հանդիպման ժամանակ Բարեկամության շքանշան է հանձնել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
«Այս պետական պարգևը, մի կողմից, կարծես թե, ձևական բան է, բայց մյուս կողմից՝ այն գիտակցված որոշում է: Սա ոչ թե նրա համար, որ դուք աշխատանքի բերումով եք ժամանել այստեղ, այլ՝ միջպետական հարաբերությունների պահպանմանն ուղղված ձեր բարձր մակարդակի գործունեության համար:
Մենք դա շատ բարձր ենք գնահատում: Եվ հենց շքանշանի անվանումը ինքնին արտացոլում է այն, ինչ դուք անում եք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացման գործում: Սա Բարեկամության շքանշան է: Շնորհակալ եմ Ձեզ՝ ձեր աշխատանքի և բարեկամության համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Ալիևայի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նաև ուշադրություն է դարձրել Ադրբեջանում ռուսաց լեզվի տարածմանն ուղղված իշխանությունների ջանքերին:
Պուտինի խոսքով՝ «Ադրբեջանը նախկին Խորհրդային Միության երկրներից մեկն է, որտեղ ամենաբարձր մակարդակով պահպանվում է վերաբերմունքը ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ»:
Պուտինը նշեց, որ այդ գործընթացում մեծ է Ադրբեջանի նախագահի և առաջին փոխնախագահի դերը: