Դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այս ընթացքում նկարահանվում են վավերագրական նոր ֆիլմում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։
Նազենի Հովհաննսիայնը նկարահանման հրապարակից լուսանկար է տեղադրել՝ և մակագրել․ «Մեր կյանքը փոքրիկ մի կինո, տևողությունը՝ ակնթարթ»։
Դերասանուհին մի շարք հրապարակումներ է արել նաև «սթորի» բաժնում։ Խորեն Լևոնյանն ու Հրաչ Քեշիշյանը ևս «սթրիներում» հրապարակում են արել նկարահանումներից։
Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանն ու Հրաչ Քեշիշյանը համագործակցության մեծ փորձ ունեն: Նախկինում Նազենին և Խորենը հանդես են եկել Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնին», «Խաչագողի հիշատակարանը» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում։