2004 թվականի այս օրը պայթեցվեց իմ ավտոմեքենան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որ կայանված է եղել թերթի խմբագրության դիմաց, սկսել է այրվել երեկոյան 20-ն անց 40-ին, ինչպես պնդում են խմբագրության աշատակիցները՝ պայթյունի ձայն լսվելուց հետո: Տուժածներ չկան:

Խմբագրակազմի ահազանգով ժամանած հրշեջները մարել են կրակը. ավտոմեքենայի հատկապես վարորդի տեղն էր այրված՝ անիվից մինչեւ ապակիներ: Ժամը 22-ին արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայության փորձագետները քննչական գործողություններ էին կատարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ