ՀՀ քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 59 երկիր, որոնք են դրանք

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել աշխարհի 59 երկիր, այդ թվում՝ Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուրուգվայ և այլ:

Աշխարհի ամենահզոր անձնագիրն այս տարի ոչ եվրոպական է և ոչ էլ ամերիկյան. այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը: Երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի 153 երկիր մուտք գործել:

Ամենահզոր անձնագրերի տասնյակում են ընդգրված նաև Գերմանիան, Շվեդիան, Հարավային Կորեան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նորվեգիան:

Ռուսաստանը 83-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 124-րդ, Վրաստանը՝ 89-րդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ