Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աժդահակ լեռան տարածքում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:
Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:
Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում: