10 տղա ունենալուց հետո զույգն աղջիկ է ունեցել

Բոլոր մայրերն էլ երազում են աղջիկ ունենալու մասին, և ահա Ալեքսիս Բրեթի այս երազանքը կատարվել է՝ 10 տղա երեխա ծնելուց հետո նա լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի:

Երբ կինը հղիացել է 11-րդ անգամ, ընտանիքում բոլորը վստահ են եղել, որ դարձալ տղա է ծնվելու: Մեծ է եղել բոլորի զարմանքն ու ուրախությունը, երբ սեռային սկանավորման մեթոդով պարզվել է, որ աղջիկ է ծնվելու: Աղջիկը ծնվել է օգոստոսի 27-ին, նրան տվել են Քեմերոն անունը՝ դերասանուհի Քեմերոն Դիազի պատվին:

Ալեքսիսն աշխատում է ֆիտնես-հրահանգիչ, իսկ նրա ամենամեծ տղան 16 տարեկան է: Բոլոր 10 եղբայրները շատ են սիրում իրենց միակ քույրիկին:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ