![]()
Յակուտսկի գյուղերից մեկում բազմազավակ մայրը իր չորս երեխաներին թողել է տանը, կողպված վիճակում առանց հացի ու ջրի երկու օր շարունակ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ պատկան ծառայությունների ներկայացուցիչների կողմից։
Կինը եղել է միայնակ մայր եւ երեխաներին կողպված վիճակում հայտնաբերել է թաղային տեսուչը։ Չորս երեխաներից մեծը 7 տարեկան է եղել, փոքրը՝ 10 ամսական։
![]()