![]()
Դերասան Էմիլ Գալստյանի և դերասանուհի Նելլի Խաչատրյանի որդին՝ Մարկը, երեկ դարձավ 1 տարեկան։ Տարեդարձի խնջույքի հետ ծնողները համատեղել են նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը։
«Որոշեցինք տղայիս տոնական օրն անցկացնել բարեկամական, ընկերական միջավայրում՝ մանկական փոքրիկ խնջույքով։ Մարկը շատ ուրախ էր, չնայած ջերմություն ուներ, քանի որ ատամիկներ է հանում: Ամենակարևորն այն էր, որ տղաս հասկանում էր, որ դա իր օրն է, այդ ամենն իր համար է։ Տղայիս համար հատուկ անակնկալ նվեր էի պատրաստել՝ փոքրիկների համար նախատեսված էլեկտրական ավտոմեքենա նվիրեցի։
Մեզ համար ամենակարևորն իր ուրախությունն էր»,- պատմեց դերասանը։Ատամհատիկի արարողության ժամանակ Մարկը ծնողներին ուրախացրել է։ Ըստ Էմիլ Գալստյանի ՝ ինքն ու կինը շատ են զարմացել, երբ ոդին ընտրել է դերասանի և կինոռեժիսորի մասնագիտությունը․
![]()
Դերասանն ասաց, որ իրենք շատ են ցանկանում, որ որդին ապագայում էլ ընտրի իրենց մասնագիտությունը և աշխատի դերասանական ոլորտում: «Մենք շատ ենք ուզում, որ Մարկն արվեստի ոլորտում լինի։ Չնայած վերջնական որոշում ինքն է կայացնելու։
Կարծում եմ՝ կյանքի փորձն էլ ցույց է տալիս, որ երեխան անկախ իր կամքիցիր մեջ ունենում է ծնողի մասնագիտությունը։ Որդիս արդեն այդ ամենի մեջ է, որովհետև կինս աշխատում է թատրոնում, ես հիմա թատրնում չեմ, բայց զբաղվում եմ իմ մասնագիտությամբ։ Անկախ մեր ու իր կամքից՝ նա մոտ է թատրոնին։
![]()
Եթե իրականում էլ ընտրի դերասանի մասնագիտությունը, ավելի ուրախ կլինենք, քան մյուս մասնագիտությունների դեպքում: Թե՛ կինս, թե՛ ես շատ զբաղված ենք, որդուս խնամքը իրար օգնելով ենք անում։ Երբ Նելլին ներկայացման է լինում, երեխային ես եմ խնամում, երբեմն էլ, միասին գնում ենք մայրիկի ներկայացումը նայելու։ Որդիս բնավորությամբ շատ հանգիստ երեխա է, կամակորություններ չունի, լացկան չէ, ինչը շատ կարևոր է»,- ասաց նա։
![]()
![]()