Միքայել Մինասյանը, ուրիշի անունով, Իտալիայում շքեղ առանձնատուն է գնել Սերժ Սարգսյանի համար. «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանն ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։

20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10):

ՀՀ իշխանություններին հորդորում ենք ստուգել սույն տեղեկությունը և, հաշվի առնելով, որ թալանչիներն ու կեղեքիչները նյութապաշտ են ու շքեղամոլ, անհայտ նկուղների փոխարեն նրանց փնտրել հայտնի պալատներում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ