Մեր հայրենակիցների ու մեր երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի…

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցին ի՞նչ գործ ունի մի շենքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում է հայկական համայնքի հետ: Բա որ նշված անձը ոչ թե հարց տալու նպատակով մտած լիներ շենք, այլ մահապարտ ահաբեկիչ լիներ ու այդ շենքը օդ բարձրացնելու միտք ունենար:

Հասկացանք, որ մենք խաղաղ ենք մեր լեռների պես ու ավելի մարդամոտ ենք, քան՝ ադրբեջանցիք, բայց հավատացեք, մեր, մեր հայրենակիցների ու մեր երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի, թեկուզ հենց մարդկային ամենավեհ գաղափարներից:

Հ.Գ. հարցին Փաշինյանի պատասխանը լավն էր, հատկապես շենքից անվտանգ դուրս գալու երաշխիքը»:

Ադրբեջանցին ի՞նչ գործ ունի մի շենքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում է հայկական համայնքի հետ: Բա որ նշված անձը ոչ թե հարց…

Posted by Ashot Asatryan on Wednesday, November 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ