Մայրը փոքրիկ երեխային ստիպված դուրս է նետել պատուհանից. ահա,թե որն էր պատճառը

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, փոքր քաղաքներից մեկում: Ահազանգ ստացվեց այն մասին, որ բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել:Հասնելով տեղ՝ հրշեջները սարսափելի տեսարան հայտնաբերեցին: Շենքը վառվում էր,իսկ տանտիրուհին չէր երևում:Սակայն տան պատուհանի տակ, գետնին, երեխայի լաց լսվեց:

Փրկարարներն այնտեղ գտան նորածին աղջնակի, ով՝ ի զարմանս իրենց, գրեթե չէր տուժել: Հետագայում ողջ քաղաքը ցնցվեց երեխայի մոր արարքից: 21 ամյա Շելբի Էննը վերջերս էր մայրացել: Նրա աղջիկը՝ Կեանան, ընդամենը 12 օր առաջ էր ծնվել:

Շելբիի մայրն ու մյուս մտերիմներն ասում էին, որ աղջիկն ուղղակի խենթանում էր երեխայի համար: Ըստ հավանականության՝ Շելբին առաջին հերթին վազել էր երեխային փրկելու: Սակայն ննջասենյակի մուտքը կորած էր եղել կրակի մեջ, և միակ ելքը՝ պատուհանն էր:

Փոքրիկին նստացնելով մանկական նստարանի մեջ՝ դուրս էր գցել պատուհանից, սակայն ինքը խեղդվել էր՝ չհասցնելով դուրս գալ: Շելբիի մարմինը գտան այրված ննջասենյակում: Բժիշկներն ասացին, որ նա մահացել է շմոլ գազի թունավորումից:Կեանայի մասին հոգ կտանեն Շելբիի հարազատները:

Շելբին կրկին ապացուցեց, որ մայրական սերն ամեն ինչից վեր է և ուժեղ, և սիրող մայրը ոչ մի բանից չի վախենում՝ հանուն երեխայի փրկության:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ