«Վատիկանների որ պադվալներում էլ պախկված լինեն, վզներից բռնած՝ հանելու ենք». վարչապետ Փաշինյան

«Կոռուպցիայի ողնաշարը ՀՀ-ում ջարդված է. պետությունից գողացված վերջին կոպեկը վերադարձվելու է»,- Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, ու որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է:

Արդարադատության ձեռքը հասնելու է նրանց. չգիտեմ՝ Վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները»,- ընդգծել է Փաշինյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացած տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ