![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մի հարաբերություն չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն նշել է, որ իր կարծիքով Զելենսկին ձգտում է կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Ես նրան չեմ տեսել, մենք ծանոթ չենք, սակայն հեռախոսազրույց ունեցել ենք: Ինձ թվում է՝ նա համակրելի, անկեղծ մարդ է: Կարծում եմ, որ նա իրոք ցանկանում է բարելավել իրավիճակը, այդ թվում նաև Դոնբասում»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ, իր կարծիքով, Զելենսկին Դոնբասում իրավիճակի իրական կարգավորում է ցանկանում:
![]()