Երևանում մեքենա է այրվել

Երևանի Արշակունյաց պողոտայում մեքենա է հրդեհվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Նոյեմբերի 19-ին, ժամը 16:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» ընկերության մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։28-ին։

Արշակունյաց պողոտայի թիվ 55/1 շենքի մոտակայքում մասամբ այրվել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ