![]()
Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջվել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից միուսին: Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այդպես, Իմ Կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից միուսին:
Այս ժամանակի մեջ Փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:
Սիրեք բոլորին: Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել: Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերությունների մեջ:
![]()