Իրականացվել է «Տարզանը փղիկի վրա» օպերացիան փախած «Մաուգլիին» հայտնաբերելու համար

Shamshyan.com-ը գրում է

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր, ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ Ոստիկանության էրեբունու բաժնում: Երեկ որոշ «ծակ պռոֆեսորներ» համացանցում տեղեկություններ էին տարածել, թե Ա. Սարգսյանը չէր կարող իրեն հսկող 3 աշխատակիցների քթի տակից թռնել, հավանաբար, համաձայնություն է եղե նրա և հսկողների միջև ու կարծիք էին հայտնում, որ միևնույն է ՝ փախուստի դիմած բանտարկյալը չի հայտնաբերվի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեակատարողական ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ շարունակում են որոնողական աշխատանքները գրեթե կասկածելի բոլոր հասցեներում, որտեղ հնարավոր է՝ թաքնվի փախուստի դիմածը, կատարվում են ստուգումներ: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե են այցելել քրեակատարողական ծառայութան և ոստիկանության էրէբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ են տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այս հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել են ոստիկանների օրինական պահանջին՝ բացել դուռը: Սառը դատողություն ունեցող մարդն էլ կարող է կասկածել, որ հնարավոր է ՝ փախուստի դիմած դատապարտյալը թաքնվում է նշված տանը:

Մի քանի ժամ քրեակատարողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, երկար ժամանակ հորդորում էին բնակարանում գտնվող անձանց , որպեսզի դուռը բացեն, որ Էրեբունու բաժնի քրեական հետախուզության օպերլիազորը, համայնքային ոստիկանը ստուգեն և արձանագրեն, որ նշված բնակարանում չի գտնվում կասկածյալը, մինչդեռ բնակարանում գտնվողները մի քանի ժամ հրաժարվում էին կատարել իրավապահների օրինական պահանջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ