![]()
Գեւորգ Պետրոսյանի կարծիքով ցանկացած օրենսդրական կարգավորում պետք է անել աշխատողի եւ գործատուի օրինական շահերի զուգակցման սկզբունքով եւ սա այդ դեպքն է:
«Հետո, ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն: Կարող են եւ վիճելի լինել, եւ անընդունելի»,-կատակելով ասաց Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնպես անդրադարձավ այս նախագծին: .
«Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ տպավորությունն այն է, որ արդեն բոլորն ամեն ինչ հասկացել են, բայց ես օրինակով բերեմ, որովհետեւ մի քիչ կասկածում եմ»:
Ըստ Գրիգորյանի օրինակի՝ աշխատակցից չեն ուզել բացատրագիր, աշխատանքից ազատել են, հետագայում՝ դատարանում, նույն ընկերության երկու աշխատակիցներ եկել ցուցմունք են տվել, ասել են՝ բանավոր մենք լսել ենք, որ խնդրել են բացատրություն: Հարցին, թե ինչ լեզվով են ասել այդ ամենը, պատասխանել են, թե՝ հայերեն:
«Ոչի՞նչ, որ էդ մարդը հայերենին չի տիրապետում»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ սա իրոք շատ կարեւոր նախագիծ է այն առումով, որ մի թղթով հետագայում մի ամբողջ բյուրոկրատիա է կանխվում»:
![]()