«Հանուն ինչի՞ պետք է հավատամ Փաշինյանի, Քոչարյանի ու Սերժի մասին իր տեսակետը առնվազն 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Քաղաքականությունը չանձնավորելու մասին

Մերժվածի ու գլխավոր մեղադրյալի կողմնակիցներն ու քաղաքական դիակները շարունակ դոշ են ծեծում, թե բա «քաղաաքականությունը մի անձնավորեք ու անձնականի հետ մի խառնեք…»:

Լավ, բայց հիմա փորձեք ինձ համոզել, թե հանուն ինչի՞ պետք է հավատամ 2 տարվա ընթացքում Փաշինյանի, Քոչարյանի ու Սերժի մասին իր տեսակետը առնվազն 8 անգամ փոխած Փոստանջյան Զարուհուն, հանուն ինչի՞ պետք է հավատամ ժամանակին Մարտի 1-ի գործով Քոչարյանին մեղադրող, իսկ հիմա վերջինիս պաշտպանող Շահնազարյան Դավիթին, նույն գործով Քոչարյանին մեղադրող ու հիմա արդարացնող Սամսոնյան Նարեկին, ինչի՞ համար հավատամ մինչև այսօր Սերժի հանցագործ կլանի գովքը անող Շարմազանովին ու Աշոտյանին կամ օրական մի քաղաքական պապաշայի գիրկը թռնող Բաբայան Վահանին:

Կամ նույնն է, որ առանց անձնավորելու փորձենք հավատալ մերծված Սերժիկի ճոռոմ ու հայրենանվեր խոսքերին, ու ինքներս մեզ փորձենք համոզել, որ չի խաբելու… էն ո՞նց էր ասում՝ «Չեմ առաջադրվելու ՀՀ վարչապետի թեկնածու»:

Նույնն է, որ հավատաք գլխավոր մեղադրյալին, թե Մարտի 1-ի դեպքերից ինքն անտեղյակ էր, ոչ ծեծելու, ոչ կրակելու, ու ոչ էլ զորքը քաղաք մտցնելու հրաման էր տվել…

Օրվա պահանջից կախված ու ֆինանսական շահեր հետապնդող շարքային գՌդոնչիների էս պրիմիտիվ կռուտիտները առնվազն ծիծաղելի են…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ