Աղջկան աղբամանից հանելով՝ հնդիկ հայտնի դերասանը ոչ մի վայրկյան չտատանվեց. ահա, թե նա հիմա ինչ տեսք ունի

Միթհուն Չաքրաբորթին հայտնի դերասան է, սակայն միայն հնդկական կինոյի սիրահարները կճանաչեն նրան:

Դերասանը 3 որդի ունի, գեղեցկուհի դուստր: Ի տարբերություն եղբայրների՝ Դիշանին Միթհունի հարազատ երեխան չէ:

Հարզատ ծնողները, ովքեր անհայտ մնացին, աղջկան աղբարկղն էին նետել:

Որոշ աղբյուրներ պնդում են, որ այնտեղ նրան անձամբ Միթհունը գտավ և տուն տարավ: Այլ աղբյուրների տեղեկացմամբ՝ Միթհունն աղբամանը նետված աղջկա մասին դեպքից մի քանի օր անց իմացավ: Սակայն տղամարդու հետագա գործողություններն ամեն տեղ նույն կերպ են նկարագրվում: Առանց երկար մտածելու դերասանը փոքրիկին իր ընտանիք ընդունեց:

Դիշանին մեծացավ և դարձավ շատ պարբերականների վկայությամբ՝ Հնդկաստանի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Միթհունի ընտանիքում աղջկան բոլորն են սիրում:

Դիշանին պատրաստվում է հոր և եղբայրների ճանապարհով գնալ: Միթհունի որդիները հորից դերասանական տաղանդն են ժառանգել, արդեն նկարահանվում են կինոյում:

Իսկ Դիշանին դեռ սովորում է որպես դերասանուհի: Նա արդեն իր երկրպագուներն ունի: Աղջիկը միշտ իմացել է, որ Միթհունի հարազատ աղջիկը չէ: Այնուամենայնիվ, խոստովանում է՝ Չաքրաբորթի ընտանիքում իրեն երբեք չեն նեղացրել: Խորթ ծնողները նրան շատ են սիրում, արքայադստեր պես են վերաբերվում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ