Հազվագյուտ խանգարմամբ տղամարդն օրական 1 կգ հող է ուտում

Ռաոն արդեն ավելի քան 20 տարի օրական ուտում է մեկ կիլոգրամից ոչ պակաս հող: Հնդիկն ասում է, որ սկսել է հող ուտել 28 տարեկանից: Նրա խոսքով՝ այս տարիներին տարօրինակ սննդակարգն իր առողջությունը չի վնասել:

Նա երբեմն ընդհանրապես հրաժարվում է սովորական կերակուրից եւ օրվա ընթացքում միայն հող է ուտում: Ոչ ուտելի բաներ, այդ թվում՝ հող ուտելու ցանկությունը կարող է կապված լինել պիկացիզմի հետ՝ համի, այսպես կոչված, այլասերում, որն ավելի հաճախ հանդիպում է երեխաների, հղի կանանց, ինչպես նաեւ հոգեկան շեղումներով մարդկանց շրջանում:

Այսպիսի մարդիկ կարող են ունենալ մազեր, քարեր, մետաղական առարկաներ եւ այլ իրեր ուտելու անհաղթահարելի ցանկություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ