Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Շարմազանով

««Իմ քայլը» դաշինքը արդյունքներ գրանցեց տոտալ ճնշումների, վարչական ռեսուրսի, ատելության, սպառնալիքի, համայնքապետերին վզից բռնելու, ասֆալտին փռելու, վախի մթնոլորտի, հակաքարոզչության և ուժայինների միջամտության պայմաններում»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Այս ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության պարտությանն ու հետագա գործունեությանը, Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը կայացած քաղաքական կուսակցություն ու գաղափարական թիմ է։

 

«Այն, որ Փաշինյանը ասում էր՝ գուժում է ՀՀԿ-ի քաղաքական մահը, Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ։ Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը, որովհետև 7 ամսա ընթացքում Փաշինյանը ամեն ինչ ձախողել է։ Ես դեկտեմբերի 9-ը համարում եմ Հանարապետական կուսակցության վերածննդի սկիզբ։ Պայքարելու ենք հանուն Հայաստանի, որտեղ չի լինի սեռական փոքրամասնությունների քարոզ, ատելություն, թշնամություն, հասարկությանը սև ու սպիտակների բաժանել։ Նիկո՛լ Փաշինյան, Հայկը հաղթելու է Բելին և դու դրա ականատեսը կլինես։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ Թեև Փաշինյանն ամեն ինչ արեց, որ 0․2, 0․3 %-ը մեզ չհերիքի, բայց ոչինչ, կհանդիպենք քաղաքական խաչմերուկներում»,- ասաց Շարմազանովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ