Ինչպես է ստեղծվել «Նարեկածինը». զարդեր, որոնք կրում են Աննա Հակոբյանը և Քիմ Քարդաշյանը

Ժամանակին Սարյանի պուրակում գործող Վերնիսաժում միակ արծաթյա զարդեր վաճառող արծաթագործ Նորայր Սահակյանի պատրաստած զարդերն այսօր մեծ հայտնիություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ 35 տարի առաջ Ն․ Սահակյանը արծաթե վզնոց է ձեռք բերում, որն իր տեսակի մեջ յուրօրինակ է լինում։ Հարսանիքի օրը նա այդ վզնոցը նվիրում է իր կնոջը՝ թերևս այդ կերպ ամբողջացնելով նրա հայուհու կերպարը:

Որոշ ժամանակ անց Ն․ Սահակյանը որոշում է այդ զարդից պատճենելով այլ օրինակներ էլ ստանալ, որպեսզի հայկական զարդերի շարքից չկորչի այդ հազվագյուտ նմուշը։

Նա հավաքում է 17-18-րդ դարի զարդեր ու դրանց նմուշներով պատրաստում իր զարդերը՝ դրանց տալով իր դիզայնը։ 2009 թվականից Մհեր Սահակյանը՝ Ն.Սահակյանի որդին, ստեղծում է «Նարեկածին» ապրանքանիշը, որի տեսականին այժմ հասնում է մոտ 200 զարդի: «Նարեկածին»-ում պատրաստվում են վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր ու մատանիներ, որոնց գները սկսվում են 10.000 դրամից ու հասնում մինչև 180.000 դրամի։

Զարդերը հիմնականում օնլայն են վաճառվում, սակայն վերավաճառում ևս կատարվում է և ոչ միայն Հայաստանում։ Զարդերը հասնում են մինչև ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա և այլն։ «Նարեկածին»-ի զարդերից կրում են հայտնի դերասաններ, երգչուհիներ, նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ամերիկահայ մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը։

Մհեր Սահակյանը պատմում է, որ մի քանի տարի առաջ իրենց զարդեր սպառողներն հիմնականում մեծահասակներն էին, սակայն վերջին 4-5 տարիների ընթացքում երիտասարդությունն է սկսել շատ գնել. «Ընդհանրապես, վերջերս 20-35 տարեկանները սկսել են հայկական-ազգային զարդեր ու հագուստ կրել։

Հիմնականում, ի զարմանս ինձ, որ միշտ մտածել եմ, որ պետք է ավելի մանր զարդեր գնեն, բայց ավելի շատ վաճառվում են վզնոցները, որոնք գնային առումով ավելի թանկ են»։

Մանրամասները՝այստեղ

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ