Վարչապետ Փաշինյանը խանութում հանդիպել է ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էժում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումով.

«Գնալ խանութ եւ հանդիպել… Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին: )»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը   շրջայց է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում:

Տեսնելով Նիկոլ Փաշինյանին՝ եղվարդցի տատիկներից մեկն ասաց.

«Ես քեզի երկու խոսք ունեմ ասելու, ով ինչ կանի, թող անի, դու քո խելքովդ ժողովրդին առաջ տար, նախանձություն են անում: Քեզնից շատ գոհ եմ»:

Մյուսներն էլ՝ մենք ձեր թիկունքին կանգնած ենք: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ժողովուրդը մեզ պետք է տեր կանգնի, մենք պետք է ծառայենք ժողովրդին»: Եղվարդցիները բարձրացրին աշխատատեղերի խնդիրը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանապարհին Եղվարդ գալուց տեսավ, որ պահածոների գործարան են կառուցում և վստահեցրեց, որ աշխատատեղերի հարցը ժամանակի ընթացքում կլուծվի: Այնուհետև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից միկրոբիզնեսը հարկերից լրիվ ազատվելու է և չպետք է հույսը դնել, որ ուրիշն աշխատատեղ տա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ