«Մա՛յր իմ, ես կամ, չեմ մահացել մի՛ տխրիր». Ռոբերտ Աբաջյանին նվիրված ստեղծագործությունը կարդալիս …

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը Զոհվելէ ապրիլյան պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Երեկ Ռոբերտ Աբաջյանի ծծնդյան օրն էր, նրա մասին մի բանաստեղծություն կա գրված, որի հեղինակն է Համլետ Հակոբյանը ՝

Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել,

Սիրտս է խոցել անգութ թշնամին,

Սրտիս արյունն է դանդաղ ցամաքել,

Ու խառնվել է հայրենի հողին:

Սրտիս արյունը Սուրբ հողն է ջրել,

Եվ ծաղիկները ներկել ալ կարմիր,

Ամեն մի ծաղիկ իր սերն է երգել,

Դու նրա՛նց նայիր ու մի՛ վշտացիր:

Իմ կյանքը նվեր է հայրենի հողին,

Չարչարված քեզ պես հողն է սև հագել,

Եվ թափառում է իմ անմեռ հոգին,

Եվ քո արցունքից շատ է վշտացել:

Դու մի՛ վշտանա, հերոս քո որդին,

Հայրենի հողին իր կյանքն է տվել,

Երբեք չի քայլի այնտեղ թշնամին,

Քանի պատիվս արցունք չի թափել:

Իմ ընկերներն են այսօր իմ կողքին,

Առյուծ ու արծիվ խոցված կարևեր,

Ես կարոտ միայն վերջին նամակին,

Խոցած գնդակը երնեկ չբացեր:

Դու մի՛ վշտանա, թանկագի՛ն մայր իմ,

Ես այդ նամակի բառերը գիտեմ,

Խորհուրդը մեկն էր պահել հայրենին,

Ես քո պատիվը պահել միշտ գիտեմ:

Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել,

Զարկվել եմ կռվում, մեռավ թշնամին,

Ես իմ վաղ կյանքը անմահ եմ դարձրել՝

Զինվորի երդմանը միշտ հավատարիմ:

Հավերժ Փառք Ռոբերտ Աբաջյան…

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ