«Ուզում եմ ջերմագին ողջույնի, անկեղծ երախտիքի և հիացմունքի խոսքեր հղել…». Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը

Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Նոյեմբերի 17-ին Հայկական բանակի ռազմաբժշկական ծառայությունը տոնում է իր կազմավորման 27-րդ տարեդարձը

Ուզում եմ ջերմագին ողջույնի, անկեղծ երախտիքի և հիացմունքի խոսքեր հղել զինվորական բժիշկներին, բանակի ողջ բուժանձնակազմին՝ ամբողջովին հասկանալով և գնահատելով նրանց ծառայողական սխրանքների արժեքն ու կարևորությունը բանակային բարդ, պատասխանատու, համակարգված առօրյայի մեջ։

Փա՛ռք ու պատիվ բոլորիդ։

Բարի՛ ծառայություն եմ ձեզ մաղթում և մասնագիտական բեղուն գործունեություն։

Թո՛ղ խաղաղությունն ու սերը թևածեն ձեր ընտանիքներում, որտեղ գիշերուզօր անհամբեր սպասում են ձեզ․․․

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»

ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյան»:

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ