![]()
«էս կյանքը պայքար է…». այս մասին իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Եթե ոմանց թվում է, թե ընդամենը մի բան անելով կարելի ձեռքները ծալել, ու տարիներ շարունակ վայելել արածի արդյունքները, ապա չարաչար սխալվում են…
Եթե ոմանց թվում է, թե 2018-ին մի քանի օրով փողոց փակելով էս երկրում ամեն բան փոխվեց ու էլ բան չկա անելու, ապա չարաչար սխալվում են …
Ընդամնը մի քանի օրով փողոց փակելով ու պահանջատիրոջ նման ձեռքերդ ծալած նստելով երկիր չես կառուցի:
Սեփական անգործությամբ երկիր չես շենացնի ու պետությունդ չես հզորացնի՝ դու ես էս երկրի տերը:
Կյանքի հանդեպ ամեն մեկն ունի իր տեսլականը:
«էս կյանքը պայքար է…». սա է իմ տեսլականը:
Այո, էս կյանքը պայքար է, ու ամենօրյա պայքար է…
Պայքար է ամենօրյա հացի համար, պայքար է անարդարության դեմ, պայքար է հիվանդության դեմ, պայքար է խաղաղության համար, պայքար է հանուն բարության ու սիրո, պայքար է ստի, կեղծիքի ու սրբապղծության դեմ, պայքար է երկրիդ ու ազգիդ ապագայի համար, պայքար է երեխայիդ ապագայի համար, որ ամեն մի սրբապիղծ չտնօրինի երեխայիդ ապագան:
Էս կյանքը պայքար է հանուն ԿՅԱՆՔԻ:
էս պայքարը շարունակական է լինելու, կարևորն այն է, թե ինչ ես անելու դու այդ պայքարում, կպայքարե՞ս մինչև վերջ, թե՞ մի օր ձեռքերդ թափ կտաս ու կսկսես էս պայքարին կողքից հետևել…
Միգուցե իմ ընկալումները շատերին օտար թվան, բայց սա են կյանքի հանդեպ իմ պատկերացումները…
էս կյանքը պայքար է…Եթե ոմանց թվում է, թե ընդամենը մի բան անելով կարելի ձեռքները ծալել, ու տարիներ շարունակ վայելել …
Posted by Taron Chakhoyan on Thursday, November 14, 2019
![]()