Երեխաները «պարան» են խաղացել օձով

Վիետնամում 5 երեխաներ «պարան» են խաղացել սատկած օձով: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկու երեխաներ բռնել օձին երկու կողմից և պտտում նրան, իսկ երրորդ երեխան ցատկում է սողունի վրայով:

Այդ պահին ևս երկու երեխաներ հետևում են գործընթացին՝ սպասելով իրենց հերթին:

Հայտնի է, որ Վիետնամում օձի 37 տեսակ կա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ