«Արամեն հիմա էլ ուշադիր է, բայց չեմ կարող համեմատել առաջին հղիությանս հետ». Աննա Թովմասյան

Երգիչ Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը, անհամբերությամբ սպասում են իրենց երկրորդ երեխայի ծննդին: Մոտ մեկուկես ամսից նրանք տղա կունենան, և կիրականանա Արամեի՝ որդի ունենալու վաղեմի երազանքը:

Երգչուհին ասաց, որ թե՛ առաջին հղիության ժամանակ, թե՛ հիմա շատ թեթև է տանում հղիությունը, ընկերուհիները նույնիսկ ասում են, որ գովազդում է իր կարգավիճակի դրական կողմերը:

«Ինձ բոլորն ասում էին, որ տղայի ժամանակ հղիության ընթացքն այլ է, սակայն ինձ մոտ բացարձակ փոփոխություն չկա: Փոփոխությունը միայն իմ զգայական դաշտում է: Առաջին հղիությանս ժամանակ սպասողական վիճակն այլ էր:

Հիմա էլ մենք շատ ոգևորված ու երջանիկ ենք, սակայն առաջին երեխայի ժամանակ ես էլ, Արամեն էլ, կարծես, օդերում լինեինք, այս անգամ էմոցիաներն ավելի հավասարակշռված են: Այն ժամանակ մենք սպասում էինք նոր աշխարհի, որը չգիտեինք՝ ինչպիսին է:

Օրը 100 անգամ իրար բալիկների սմայլիկներ էինք ուղարկում: Առաջին հղիությանս ժամանակ Արամեի վերաբերմունքն էլ այլ էր, իսկապես, հիմա էլ, շատ ուշադիր է իմ հանդեպ, բայց չեմ կարող համեմատել առաջին հղիությանս հետ»,- ասաց նա ու հավելեց, որ առաջին հղիության ժամանակ անընդհատ ուսումնասիրում էր, թե հղիության տվյալ փուլում երեխան զարգացման ինչ շրջանում է, իսկ հիմա ամեն բանից տեղյակ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ