Վերանորոգվում է Այգեզարդ համայնքի ճանապարահատվածը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Այդեզարդ համայնքի ճանապարահատվածի վերանորոգման մասին։ Նա մասնավորապես նշել է․

«Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածն է (2.1 կմ), որը բարեկարգվում է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում:

Ուրախ եմ հայտնել, որ այստեղ արդեն իրականացվում են վերջին աշխատանքները:

Այս ծրագրի շրջանակներում մեր մարզում ասֆալտապատվում է ևս 4 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ՝ ընդհանուր 10 կմ երկարությամբ: 

Դրանք համայնքները կապում են միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին՝ դյուրացնելով և բարելավելով քաղաքացիների կյանքը»։ 

⚠️👷‍♂️Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածն է (2.1 կմ), որը բարեկարգվում է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի…

Posted by Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան on Tuesday, November 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ