37-ամյա կինը Երեւանում լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

37-ամյա Կիմա Հակոբյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային:

Հաստատության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը:

Երեխան ծնվել է կեսարյան հատումով, որն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը:

Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ