Նրանց զուգերգը ուղղակի հիասքանչ է, կարելի է անդադար լսել ու հիանալ

Շերամ (Գրիգոր Կարապետի Թալյան) —  հայ գուսան–երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից:

Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։

Աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը ծնվել է 1857 թվականի մարտի 20-ին Ալեքսանդրապոլում, Տալյաններ ազգանվամբ հայտնի գերդաստանում: Նրա հայրը աշուղ Քյամալու որդիներից Կարապետն էր:

Ընտանիքում որոշել էին նրան արհեստի տալ փայտագործ վարպետի մոտ: Իր ինքնակենսագրության մեջ Շերամը պատմում է, որ պատրաստում էին փայտե սնդուկներ, որոնց վրա պետք է աշակերտները փորագրեին զարդանախշեր: Վարպետը խստորեն հետևում էր, որ նրանք ճշգրտորեն վերարտադրեին օրինակով տրված նախշերը՝ առանց աննշան շեղման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ