![]()
Հայաստանի հեռուստատեսությունը հիմնվել է 1955 թ. սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ Առաջին եթերը կայացավ 1956 թվականի նոյեմբերի 29-ին: Կանոնավոր հաղորդումները հեռարձակվում էին շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին 2 ժամով։
1957 թվականի նոյեմբերի 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ հեռարձակումը։ Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձել է քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական և այլ ինֆորմացիայի կարևորագույն միջոց: 1970 թվականին շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը:
Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։ 1972 թվականին գործարկվել է Երևան-Դոնի Ռոստով ռադիոռելեային գիծը, որով կենտրոնական հեռուստատեսությունը ընդունում էր հեռուստաընկերության հաղորդումները։
1973 թվականից գործում է հեռուստաընկերության 2-րդ ծրագիրը։ 1977 թվականից ընդունվում էին ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։ Գունավոր պատկերմամբ առաջին հաղորդումը հայկական հեռուստատեսությամբ տրվել է 1971 թվականի մայիսի 1-ին։
![]()